Հասարակական

Երևանում սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Երևանում սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանի խոսքով՝ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրեց, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։

«Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀ վարչապետի խորհրդականն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահը։

Թումանյանը հույս հայտնեց, որ իրավապահները ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները։

Երևանում նոյեմբերի 15-ին հրեական սինագոգի այրման փորձ է կատարվել։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում