Քաղաքապետարանը նախաձեռնել է Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ըստ աղբյուրի՝ քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն արդեն հնացած է, չի համապատասխանում առկա պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

«Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետը:

«Գլխավոր հատակագծի առաջադրանքը մշակման փուլ է անցել, քաղաքապետը կնայի, ու հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ավագանու հաստատմանը: Ես ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին ու քաղաքապետին, որ նախաձեռնեց ու հիմա արդեն իրականություն է դարձել այս գործընթացը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նշվում է, որ «Երևաննախագիծ»-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը:

«Սա բոլոր առումներով նպաստելու է քաղաքաշինական ծրագրերին, ավելի կարգավորված շինարարություն, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուն: Սա խորքային ու հիմնային աշխատանք է, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նկատել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նախաձեռնությունը պատասխանատու է՝ նախատեսված Երևանի առաջիկա տասնամյակների համար: Այն կլինի քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ:

Հայերեն English

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների