Շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները տեխնոլոգիական կրթության տրամադրող Armenian Code Academy (ACA) կենտրոնի նախաձեռնությամբ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում մեկնարկում են դասընթացներ ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացները տևելու են 3-4 ամիս, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու: Ծրագիրը մեկնարկելուն պես շուրջ 300 արցախցի երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում:

Armenian Code Academy ընկերության մարզային զարգացման գծով տնօրեն Լևոն Թադևոսյան նշեց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել: Սակայն միայն 3 օրում ավելի քան 150 դիմում-հայտ են ստացել և որոշել դիմել գործընկերների օգնությանը:

«ACA-ն դեռևս հոկտեմբերի սկզբին, կարևորելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությունը, տրամադրել էր 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները, դրանով իսկ կոչ անելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին միանալու շարժմանը և համալրել կրթաթոշակային ֆոնդը։ Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են՝ ծրագրավորման լեզուներ, դիզայն և այլն»,- նշեց Թադևոսյանը:

Նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում: Դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի: Թադևոսյանը պատմեց՝ նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ՝ մարզերի երիտասարդների համար դեռևս 2022 թվականից դասընթացներ են կազմակերպել՝ տրամադրելով 150 կրթաթոշակ:

«Երբ հումանիտար որևէ ճգնաժամ է լինում, պետությունն ունի իր գործառույթները, իսկ անհատ ձեռնարկությունները պետք է աջակից լինեն իրենց ոլորտներում, լրացնեն բացերը: Քանի որ մենք տեխնոլոգիական կրթություն տրամադրող լավագույն ընկերություններից մեկն ենք, որոշեցինք մեր ուժերի չափով աջակից լինել ստեղծված իրավիճակը կայունացնելու գործում: Պետք է օգնենք, որ մեր հայրենակիցներն այստեղ մնան, զարգանան, աշխատեն: Մենք նպատակ ունենք տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- եզրափակեց նա:

Armenian Code Academy-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը վստահեցրեց՝ դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի վերջիններս հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:

Armenian Code Academy (ACA)-ն տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:

Ունենալով շուրջ 10,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում