Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահ Մոնեհ Տեր- Գրիգորյանին՝ նրա հետ քննարկելով համագործակցության ընթացքի եւ շարունակման հետ կապված հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

հիմնադրամի նախագահը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում իրենց կազմակերպության միջոցներով իրականացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։

Մոնեհ Տեր-Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Հայ դպրոց հիմնադրամը» Հայաստանում արդեն քսան տարվա գործունեության պատմություն ունի, եւ այդ ընթացքում նրա աջակցությամբ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ եւ փոքրաքանակ աշակերտական կազմով 66 հանրակրթական դպրոցներ, մի շարք նախադպրոցական հաստատություններ ապահովվել են անհրաժեշտ գույքով եւ այլ պարագաներով։

Հիմնադրամը մարզում սկսել է նաեւ դպրոցական ճաշարանների գույքով ապահովման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզից այս պահի դրությամբ հիմնադրամին է դիմել չորս հանրակրթական դպրոց՝ աշակերտական սեղան-նստարան, ուսուցչական սեղան, աթոռ, պահարան եւ այլ գույք ձեռք բերելու նպատակով։ Մինչեւ տարեվերջ կհստակեցվի այդ դպրոցների վերջնական թիվը, եւ հաջորդ տարվանից կմեկնարկեն գույքի տրամադրման աշխատանքները։

Մարզպետը Մոնեհ Տեր- Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են դպրոցաշինությանը, կրթահամալիրների կառուցմանը, կրթության որակի բարելավմանը:

Կարեն Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ «Հայ դպրոց հիմնադրամի» միջեւ առկա համագործակցությունը կշարունակվի առանց ընդհատումների, երկուստեք փոխըմբռնման պայմաններում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել