Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվեց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 15-ին բացվեց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լաբորատորիան հիմնվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա» ընկերության համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի շրջանակներում։

Շիրակի մարզի երիտասարդները, ստեղծարար տեխնոլոգիաներով հետաքրքրվողները հնարավորություն կունենան աշխատելու թվային արվեստի, անիմացիաների և մուլտիմեդիա նախագծերի շուրջ, մասնակցելու տեխնոլոգիական հեքըթոնների, սեմինարների և աշխատարանների։ Լաբորատորիան կխթանի խաղային ոլորտի զարգացմանը՝ ընթացք տալով վիրտուալ իրականության խաղերին (VR)։

«Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ Վանաձորում, Գյումրիում և Երևանում շուրջ 6 ամիս անցկացված դասընթացների 60-ից ավելի մասնակիցներ կներկայացնեն իրենց ստեղծած համակարգչային խաղերը։ 16 թիմ մասնագիտական ժյուրիին կներկայացնեն իրենց մշակած խաղերը, ապա կընտրվեն լավագույն թիմերը, որոնք կարժանանան համապատասխան դրամական պարգևների»,-տեղեկացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ռազմավարական դիրքավորումը խաղային տեխնոլոգիաների ոլորտում, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների կարևոր ուղղություններից մեկը, ընդգծում է մեր հանձնառությունը խթանելու նորարարությունը և մարզերում նոր աշխատատեղերի ձևավորումը»,-նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Մոտ 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում արդեն տեսախաղերի օգտատեր է, և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կենտրոնացումն այս ոլորտում համընկնում է տեխնոլոգիական առաջընթացը խթանելու իր առաքելությանը:

Ծրագրի շրջանակներում 14-ամյա Նարե Թովմասյանը ընկերների հետ ստեղծել է իրենց խաղը՝ նպատակ ունի իր թիմի հետ Հայաստանում զարգացնելու խաղային ինդուստրիան: Իր ու ընկերուհիների ստեղծած խաղը Սասնա Ծռերի մասին է, սակայն նրանց ստեղծած խաղում գլխավոր հերոսուհին Ծովինարն է. ամբողջ Սասունի ուժը Ծովինարի թալիսմանի մեջ է: Խալիֆն էլ գողանում է այդ թալիսմանը ու թաքցնում Եգիպտոսի բուրգերում՝ խաղացողների հիմնական նպատակը այդ թալիսմանը գտնելն է:

«Բոլորս աղջիկներ ենք ու դա է հավանաբար պատճառը, որ գլխավոր հերոսի փոխարեն մեզ մոտ հերոսուհի է: Հաջորդ տարվանից խաղը տարածում կգնի, իսկ մինչ այդ պատրաստ ենք փորձարկել խաղն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անել»,-պատմում է Նարեն՝ փաստելով, որ խաղի հիմնանպատակը նաև աշխարհին հայկական էպոսին ծանոթացնելն է:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ