Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է, դատախազությունում բոլորը գիտեն՝ որևէ մեկի համար խնդրել չի կարելի. Աննա Վարդապետյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ի պատասխան ապագա լրագրողների հարցերի՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության լիազորություններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարվող աշխատանքներին, ուշացած արդարադատության հետևանքների հաղթահարման ուղիներին, կոռուպցիոն դրսևորումներից՝ հատկապես հովանավորչության անթույլատրելիությանը:

«Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և ուսանողների հետ քննարկել մասնագիտական, աշխատանքային, էթիկական, աշխարհայացքային հարցեր, դրանց շուրջ ծավալել երկխոսություն:

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ