Սիրիայի ԱԳ և սփյուռքի նախարարն անընդունելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ խախտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

«Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների թիրախային վիճակը: Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- կարևորել է ԱԺ փոխխոսնակը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով միջազգային հարթակներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների և բանաձևերի օգտին քվեարկելու միջոցով, ինչպիսիք են՝ «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արևելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արևելքում»:

Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ և որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանությամբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար:

Ըստ աղբոյւրի՝ անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին:

«Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որևէ խախտում:

Նախարարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը՝ խստորեն մերժելով արտատարածքային միջանցքի որևէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ֆեյսալ Ալ-Միկդադը նշել է, որ Սիրիան պատրաստակամ է պահել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:

Հայերեն English Français Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան