Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է 100 պատանդի ազատ արձակելու պատրաստակամության մասին Գազայում հրադադարի պայմանով

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է 100 պատանդի ազատ արձակելու պատրաստակամության մասին Գազայում հրադադարի պայմանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը պնդում է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 100 պատանդների, որոնց ցուցակը տրամադրել է Իսրայելը՝ հրադադարի պայմանով, որ անհրաժեշտ է նրանցից 50-ի գտնվելու վայրը ճշտելու համար։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայիի հայտարարության մեջ։

«Ներկայացվել է ցուցակ 100 պատանդների անուններով, մենք միջնորդներին պատասխանել ենք, որ գիտենք նրանցից միայն 50-ի գտնվելու վայրը, և մեզ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, որպեսզի կարողանանք գտնել մնացածներին, որոնք գտնվում են տարբեր խմբավորումների մոտ», - նշված է հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Տելեգրամի ալիքում։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ այս փուլում քննարկվում է «հինգ օրվա ընթացքում օրական 10 պատանդ ազատելու» հնարավորությունը։

Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության, կազմում է առնվազն 242: Նրանք գտնվում են ոչ միայն ՀԱՄԱՍ-ի զինյալների, այլև այլ արմատական ​​խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական ջիհադի» մոտ: Գերիների և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները տարվում են Կատարի միջնորդությամբ, իսկ որպես բանագնաց հանդես է գալիս նաև Եգիպտոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում