Միջազգային

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

4 րոպեի ընթերցում

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Interfax-ին:

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան զանգվածային սպանությունները, որոնք գաղութային օկուպացիոն կառավարության կողմից իրականացվում են հատվածի և Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը: Մենք պահանջում ենք անհապահ դադարեցնել այդ ագրեսիան»,- ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։

Դրանում ընդգծվում է, որ «Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է»:

Դա, մասնավորապես, ենթադրում է «1967 թվականի հունիսի 4-ի սահմանների հիման վրա անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնումը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի բանաձևի:

Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է սկսի «լուրջ խաղաղ գործընթաց երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու համար, որը բավարարում է պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները»:

Նրանք Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը անվանել են Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը և կոչ են արել պաղեստինյան բոլոր խմբակցություններին և կուսակցություններին միավորվել նրա հովանու ներքո:

Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և հատված մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը:

Բացի այդ, ԻՀԿ-ի անդամները կոչ են արել բոլոր երկրներին «դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանումը օկուպացիոն իշխանություններին, որոնք իրենց բանակի և վերաբնակիչ-ահաբեկիչների կողմից օգտագործվում են պաղեստինցի ժողովրդին սպանելու և նրա տները, հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները, եկեղեցիները ոչնչացնելու համար»:

Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել «պաղեստինցի ժողովրդի տեղահանման, արտաքսման կամ վտարման փորձերին՝ լինի դա Գազայի հատվածի, Արևմտյան ափի, ներառյալ՝ Երուսաղեմը, սահմաններում, թե դրանց տարածքների սահմաններից դուրս՝ ցանկացած ուղղությամբ»՝ նշելով, որ այդ փորձերը ռազմական հանցագործություն են:

«Կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանի դատախազին ավարտել բոլոր օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը»,- ասված է բանաձևում:

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում