Սան Ֆրանցիսկոյի փողոցներից հեռացնում են անօթևաններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները աննախադեպ միջոցներ են ձեռնարկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC-ի) գագաթնաժողովին նախապատրաստվելու նկատառությամբ՝ լայնածավալ գործողություն իրականացնելով քաղաքն անօթևաններից «մաքրելու» համար։ Արգելափակված է երթևեկությունը այն տարածքներում, որտեղ կանցկացվի համաժողովը։ Այդտեղ կանգնեցվելու են պողպատե ցանկապատեր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հայտնել էին, որ APEC-ի գագաթնաժողովի ընթացքում մտադիր են կացարաններ տրամադրել միջոցառման վայրին մոտ ապրող անօթեւաններին։ Միաժամանակ, նրանք չեն նախատեսում նոր ապաստարաններ բացել դրա համար՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով, ուստի նրանց տեղավորելու հնարավորությունները սահմանափակ են։

Նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյում կտրուկ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի APEC-ի առևտրային գագաթնաժողովի համաշխարհային բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված չլինեն շփվել անօթևանների ու թափառաշրջիկների հետ։

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում առաջնորդների շաբաթը կմեկնարկի շաբաթ օրը: Միջոցառումը, որը կանցկացվի նոյեմբերի 11-17-ն, ազդարարում է կազմակերպությունում ԱՄՆ-ի նախագահության մեկ տարվա ավարտը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ