Հասարակական

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մատենադարան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի, Ղազախստանի և Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մատենադարանից:

Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում