Միջազգային

Մակրոնն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում կանանց և երեխաների սպանությունը

1 րոպեի ընթերցում

Մակրոնն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում կանանց և երեխաների սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել երեխաների և կանանց սպանությունները Գազայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է BBC-ի հետ հարցազրույցում:

Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա:

«Ընդունելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել այս ռմբակոծությունը Գազայում»,-ասել է Մակրոնը:

Բայց նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ակնհայտորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի «ահաբեկչական գործողությունները»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում