Միջազգային

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է բուժաշխատողների շրջանում առնվազն 195 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է բուժաշխատողների շրջանում առնվազն 195 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առնվազն 195 բուժաշխատող է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է նաև շտապօգնության 51 մեքենա:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է նաև Ար-Ռանտիսի և Ալ-Նասր մասնագիտացված մանկական հիվանդանոցներում բոլոր բժշկական ծառայությունների դադարեցման մասին։

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ Քեյլան հայտնել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում զոհված բուժաշխատողների թիվը հասել է 150-ի։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում1400մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ընրանց 40 %-ը երեխաներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում