Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում համաժողով է անցկացնում Գազային հումանիտար օգնության թեմայով։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր պաշտոնյաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։

Մակրոնի խոսքով՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Գազայի խաղաղ բնակիչներն են «գին վճարում»։

«Ահաբեկչության դեմ պայքարը երբեք չպետք է տարվի՝ առանց կանոնների։ Իսրայելը դա գիտի։ Ահաբեկչության թակարդը բոլորիս համար նույնն է՝ տրվել բռնությանը և հրաժարվել մեր արժեքներից», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Գազայում շարունակական հումանիտար օգնության, այդ թվում՝ վառելիքի կարիք կա։ Նրա պնդմամբ՝ «Ռաֆահ» անցակետով Եգիպտոսից մտնող օգնությունը բավարար չէ, և պետք է բացվեն Գազա տանող բոլոր անցակետերը։

Իսրայելի իշխանությունները Փարիզում ընթացող համաժողովին չեն մասնակցում, սակայն, ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահը համաժողովի ավարտից հետո պետք է հեռախոսազրույց ունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, վկայակոչելով The New York Times-ը, Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի մինչև 15 պատանդների՝ հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

Հայերեն Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ