Փոդքասթ

Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք

2 րոպեի ընթերցում

Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հաստատվել է 183 դիմում, որոնցից շուրջ 50-ի վարկերն արդեն տրամադրվել են։

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-իշրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ հայտ ներկայացրած շահառուներից 84-ը Տավուշի մարզի բնակավայրերից են, 27-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Արարատի, 25-ը՝ Վայոց Ձորի, իսկ 21-ը՝ Գեղարքունիքի։

8D1A2588.jpg (502 KB)

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ շահառուների թիվը կմոտենա առնվազն 250-ի, ինչը դրական կարելի է գնահատել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված, սահմանին տիրող իրավիճակը։

Ծրագիրը ընտանիքներին սահմանամերձ գյուղական բնակավայրում սեփական հողամասի վրա տուն կառուցելու կամ կիսակառույցի շինարարությունը շարունակելու հնարավորություն է տալիս։ Բացի այդ, սահմանամերձ բնակավայրերի բնակֆոնդի թարմացմանը, գյուղական բնակավայրերի համաչափ, կայուն զարգացմանը, ինչպես նաև ժողովրդագրական, անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն է նպատակաուղղված։

Ըստ հաստատված ցանկի՝ այն ընդգրկում է 80 բնակավայր, որոնց մեծ մասը Տավուշի, Սյունիքի մարզերում են, մյուսները՝ Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի։

Մասնավորապես ովքե՞ր են ծրագրի շահառուները, արդյոք կարո՞ղ են դրանից օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները և այլ հարցերի մանրամասները՝ փոդքաստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում