«Քաղաքի աղմուկը» ներկայացմամբ եզրափակվել է «Արմմոնո Plus» թատերական փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը» ներկայացմամբ եզրափակվել է «Արմմոնո Plus» թատերական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման բեմադրիչը Գալուստ Ներսիսյանն է, նկարիչը՝ Ժաննա Հովհաննիսյանը, իսկ դերակատարն Արմեն Քուշկյանն է:

Ներկայացումը հիմնված է իրական փաստերի վրա: Այն մարդկային զգացմունքների, տարբեր ապրումների մասին է։

Արմեն Քուշկյանի խոսքով՝ ներկայացման մեջ անսահման կարոտ կա: «Բոլորիս կյանքում եղել է որևէ մեկը, որն այժմ մեզ հետ չէ, և ինչ-որ բաներ անընդհատ հիշեցնում են տվյալ մարդու մասին: Դու քայլում ես քաղաքում, տեսնում ես վայրեր, որոնք նրա հետ են կապված, տանը տեսնում ես նրա բաժակը, ինչը ևս նրան է հիշեցնում: Ներկայացումն անվերջ կարոտի մասին է»,-շեշտում է դերասանը:

Քուշկյանն ասում է՝ պիեսի բոլոր կետերն առանձին պատմություններ են:

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահից հետո Գալուստ Ներսիսյանը հանդիպել է Արմեն Քուշկյանին ու առաջարկել բեմադրություն անել «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա:

«Փորձերի ընթացքում անընդհատ հիշել ենք Վահե Սուրենիչին, և այս ներկայացումը նրան ենք նվիրել: Երբ չափազանց մոտ մարդու ես կորցնում, դժվար է դառնում ապրելը: Պատերազմում զոհված տղաներից շատերի ծնողները դառնում են ուրվականներ ու ապրում են իրենց երեխաների հիշատակով: Գալուստն ինձ պատմում էր, որ գնում էր Եռաբլուր ու այնտեղ տեսնում մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն են անցկացնում այնտեղ: Նման պարագայում դառնում ես ուրվական, սկսում ես ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը, որն անցնում է իր որդու կյանքի անցած ճանապարհները, հիշում, թե ինչպես էին նստում սրճարանում, նույն բանը պատվիրում և այլն»,-նշում է Արմեն Քուշկյանը:

«Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում թատերասերները հնարավորություն են ունեցել դիտել ութ մոնոներկայացման առաջնախաղ։ Ներկայացումները ցուցադրվել են «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում և Հայաստանի թատերական գործիչների միությունում։

Փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները ցուցադրվելու են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը տեղի կունենա 2024 թվականին:

Հայերեն

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը