ԵՄ-ն Աֆղանստանի բնակչության և փախստականների համար 61 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ Եվրամիությունը 61 մլն եվրո է հատկացրել հումանիտար օգնության տեսքով՝ երկրում բնակչության առավել կարիքավոր խավերի և Պակիստանում փախստականների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Բրյուսելում հրապարակված հաղորդագրությունը:

«Ընդհանուր առմամբ 60 մլն եվրո է հատկացվել Աֆղանստանում գործող մարդասիրական կազմակերպություններին, ևս 1 մլն եվրո՝ Պակիստանում գործող կազմակերպություններին: Նոր ֆինանսավորումը կօգնի դիմակայել Աֆղանստանում պարենային ճգնաժամին, որտեղ բնակչության գրեթե կեսը պարենի սուր պակաս է զգում»,-ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Աֆղանստանին ԵՄ օգնության հերթական փաթեթը կծառայի նաև այլ կարիքների համար, ինչպիսիք են բնակարանները, պաշտպանությունը, առողջապահությունը, սնունդը, ջրամատակարարումը և սանիտարական պայմանները, հատկապես հոկտեմբերին երկրի արևմուտքում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից տուժած բնակչության համար:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ