Միջազգային

ԵՄ-ն Հորդանանին ավելի քան 900 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հորդանանին ավելի քան 900 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանի Թագավոր Աբդալլահ երկրորդի՝ Եվրամիություն կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Հաշիմյան Թագավորությանը 902 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Բրյուսելում հրապարակված ԵՀ-ի կոմյունիկեն:

«ԵՄ-ն Հորդանանի հուսալի բարեկամն ու գործընկերն է, և մեր համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթից մինչև ջրային ռեսուրսների կառավարում, փախստականների աջակցությունից մինչև կրթություն: Հենց այդ պատճառով ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք կշարունակենք մեր վճռական աջակցությունը Հորդանանի բարեփոխումների գործընթացին և նրա տնտեսության արդիականացմանը»,-փաստաթղթում մեջբերվում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերը:

Միջոցներից 185 մլն եվրոն նախատեսված է երիտասարդների կրթության և տեխնիկական պատրաստվածության բարելավման, Հորդանանի մշակութային ժառանգության հանրահռչակման և զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի ստեղծման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում