Վահե Ղազարյանը ԵԽ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով մարդկանց ՀՀ բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։

ՆԳ նախարարը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Հայերեն Español Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում