Հասարակական

Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործարկվի

1 րոպեի ընթերցում

Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenia Airways ավիաընկերությունը 2023 թվականի դեկտեմբերից կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել Ստավրոպոլի և Երևանի միջև։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է Ստավրոպոլի օդանավակայանի Telegram ալիքում։

«Armenia Airways» ավիաընկերությունն սկսել է տոմսերի վաճառքը դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթերի համար: Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ից՝ երեքշաբթի և շաբաթ օրերին... Թռիչքի տևողությունը 1 ժամ է: Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը` 150 ուղևոր տարողունակությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում