Միջազգային

Գազայի հատվածում ՄԱԿ-ի ևս հինգ աշխատակից է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում ՄԱԿ-ի ևս հինգ աշխատակից է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հինգ աշխատակից է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության զեկույցում, որի համաձայն, Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց զոհված աշխատակիցների ընդհանուր թիվը հասել է 88-ի։

Բացի այդ, մարտերը սկսելուց ի վեր կազմակերպության առնվազն 25 աշխատակից է վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում