Շիրակում և Սյունիքում անցկացվել է ճառագայթային, քիմիական, կենսաբանական դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 3-ը Գյումրի և Կապան քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի հետ կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացներին մասնակցել է Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների 34 փրկարարական ծառայող։

Դասընթացների նպատակն է եղել առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։

Նշվում է, որ նմանօրինակ դասընթացներ կազմակերպվել և անց են կացվել նաև մայիսին՝ Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ