Իլոն Մասկը ստեղծել է Grok չատբոտը, որը մարտահրավեր է նետում ChatGPT-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության բոտը, որը մարտահրավեր կնետի ChatGPT-ին։ Ձեռնարկատերը հայտարարել է, որ իր բոտի նախատիպը գերազանցում է ChatGPT 3,5-ին մի քանի ցուցանիշներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Time պարբերականը։

Ծրագիրը կոչվում է Grok և Մասկի xAI ընկերության առաջին արտադրանքն է։ Այն այժմ թեստավորվում է ամերիկացի սահմանափակ թվով օգտատերերի կողմից։

Ըստ ընկերության հայտարարության՝ Grok-ը մշակվում է Մասկին պատկանող X (նախկին Twitter) սոցիալական հարթակից վերցված տվյալների հիման վրա, և, հետևաբար, ավելի լավ է տեղեկացված վերջին զարգացումների մասին, քան ստատիկ տվյալների հավաքածուներով մյուս բոտերը։

Ամիսներ առաջ Իլոն Մասկը ստորագրել էր խնդրագիր՝ կոչ անելով դադարեցնել արհեստական բանականության մոդելների առաջխաղացումը՝ թույլ տալու մշակել անվտանգության համատեղ միջոցառումներ։

Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրահանգ արհեստական բանականության վերահսկողության մասին, որի նպատակն է մշակել չափանիշներ անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության համար։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում