Միջազգային

Ամերիկյան ատոմային սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ատոմային սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Օհայո» դասի ատոմային սուզանավը ժամանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օպերատիվ պատասխանատվության գոտի, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Արևելյան Աֆրիկան ​​և Կենտրոնական Ասիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CENTCOM-ը հայտնել է X սոցիալական հարթակում:

«2023 թվականի նոյեմբերի 5-ին «Օհայո» դասի սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», - գրել է գերատեսչությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ Պատրիկ Ռայդերը հոկտեմբերի 31-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն CENTCOM-ի գործողությունների շրջան է ուղարկում ևս 300 զինծառայողի։ Ռայդերը չի նշել ուժերի տեղաբաշխման ստույգ վայրերը, սակայն ընդգծել է, որ դրանք չեն ուղարկվի Իսրայել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում