Միջազգային

Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մերձավորարևելյան հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vatican News պարբերականի հրապարակումը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին շեշտել է, որ շփումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Ռայիսին գնահատել է Հռոմի պապի կողմից Գազայում հրադադար հաստատելու կոչերը։

Վերջին օրերին Ֆրանցիսկոս պապը հեռախոսային շփումներ է ունեցել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում