Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում․ Բերբոք

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում․ Բերբոք

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսինասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դրան պատրաստ կլինի։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան:

«Մենք սերտ փոխանակում ենք մեր մտքերը, մեր գաղափարները և համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակներում որոշիչ է, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս իրավիճակում հատկապես տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ»,- ասաց Բերբոքը՝ հավելելով, որ տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի խոշոր ներդրումների հոսք լինի, տնտեսությունը զարգանա, ինչը նաև խթան կհանդիսանա վիզային ռեժիմի դյուրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում