Հասարակական

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նոր ծրագիր կսկսի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին  աջակցելու նոր ծրագիր կսկսի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Կառավարությունը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ գումար կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, կենսաթոշակառու հանդիսանալու կամ աշխատանք ունենալու հանգամանքից։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց այդ հատկացումները կիրականցվի առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության երրորդ ծրագիրը պատրաստվում են հաստատել հաջորդ շաբաթ՝ կառավարության նիստի ընթացքում:

Նախարարի տեղակալը նաև ընդգծեց, որ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար:

«950 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար: 420 մլն դրամ էլ կհատկացվի 100 000 դրամի չափով միանվագ դրամական սոցիալական աջակցությունը տրամադրելու համար»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ 40+10 հազար ծրագրից օգտվել է 73 հազար 196 անձ, նրանցից 3997-ը ստացել է միայն 10 հազար դրամ: Արդյունքում՝ 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար նախատեսված վճարումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում