Հասարակական

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին կառավարության նոյեմբերի 2-ի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորովին վերջերս ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պիտի լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդակցության գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է»,-մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ ԱԱԾ նոր ստորաբաժանումն արդեն գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում