Միջազգային

Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչող օրենքը

1 րոպեի ընթերցում

Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչող օրենքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենքը, որի համաձայն Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել էր 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում և վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար բոլոր տեսակի միջուկային փորձարկումների դադարեցման հիմնական միջազգային իրավական միջոցը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրա ստեղծման պոտենցիալ հնարավորություններ։

Ընդունված օրենքը մշակվել էր միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության բնագավառում պարտավորությունների հավասարության վերականգնման նպատակով։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում