Միջազգային

ԱՄՆ պետդեպի խորհրդականը կմեկնի Իսրայել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպի խորհրդականը  կմեկնի Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Պետական դեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն նոյեմբերի 1-ին կմեկնի Իսրայել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում