Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին կայցելի Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Նախարարը ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նախ նա կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր (խմբ.՝ Արարատ) Միրզոյանի հետ», - Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ հրապարակման՝ Բերբոքը նախատեսում է նաև այցելել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն:

Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում