Նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի ավելի քան 3 միլիոն դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահի աշխատակազմի համար 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամ, ինչը 3 միլիոն 34 հազար դրամով ավելի է 2023 թվականի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

«Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2 միջոցառումներով 1 ծրագրի համար 2024 թվականի համար ներկայացրել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամի բյուջետային հայտ 2023 թվականի 1 միլիարդ 686 միլիոն 361 հազար դրամի փոխարեն։ Տարբերությունը կազմում է 3 միլիոն 34 հազար դրամ, որը պայմանավորված է քաղաքացիական ծառայողների աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձի բնականոն աճով և աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերմամբ։ Հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես մաշված վիճակում է և աշխատում է անընդհատ խափանումներով, իսկ վերանորոգման ծախսերը բացարձակապես անարդյունավետ կլինեն։ Նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցման համակարգի շնորհիվ կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաև պետական մարմինների, քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի շուրջ 95,16 տոկոս նախատեսված է հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովման միջոցառման համար, իսկ 4,84 տոկոսը՝ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը