Միջազգային

Բլինկենը հանդես է եկել Գազայում հումանիտար դադարների քննարկման օգտին

2 րոպեի ընթերցում

Բլինկենը հանդես է եկել Գազայում հումանիտար դադարների քննարկման օգտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները կարծում է, որ անհրաժեշտ է դիտարկել հումանիտար դադարներ մտցնելու հարցը Գազայի հատվածում շարունակվող մարտերի ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Նաև պետք է դիտարկել հումանիտար դադարների հարցը»,- ասել է Բլինքենը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Նա հավելել է, որ Վաշինգտոնում իսրայելցի գործընկերների հետ շփումների ժամանակ պնդել է պատերազմի կանոնների և միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին։ «Մենք նաև ընդգծում ենք Իսրայելի կողմից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենը նաև ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական ​​հոսքի բացակայության պայմաններում էսկալացիան ամենայն հավանականությամբ կմեծանա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում