Միջազգային

Ֆրանսիան առաջարկել է ստեղծել անկախ մարմին, որը կվերահսկի ԵՄ-ում կոռուպցիան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան առաջարկել է ստեղծել անկախ մարմին, որը կվերահսկի ԵՄ-ում կոռուպցիան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի իշխանությունները հանդես են եկել ԵՄ-ում կոռուպցիայի ու շահերի բախման մոնիտորինգի համար անկախ մարմնի ստեղծման օգտին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բունը կոչ են արել ԵՄ երկրներին աջակցել անկախ վերահսկող մարմնի ստեղծման ծրագրին, որը կվերահսկի ԵՄ պաշտոնյաների եկամուտները: Ֆրանսիական իշխանությունների կարծիքով՝ այս մեխանիզմն ավելի արդյունավետ կլինի, քան ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկած էթիկայի հանձնաժողովը։

«Հանձնաժողովի առաջարկը սկիզբ է, բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք և պետք է շատ ավելի հավակնոտ լինենք: Մի քանի կոռուպցիոն սկանդալների ցնցումից հետո մենք պետք է վերականգնենք քաղաքացիների վստահությունը իրենց ինստիտուտների նկատմամբ»,- ասել է Լորանս Բունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում