Գյումրիում կառուցվելու են սոցիալական նոր բնակարաններ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կառուցվելու են սոցիալական նոր բնակարաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից, բնակարանները կկառուցվեն «Մսի կոմբինատ» թաղամասում։ Շինարարությունը կիրականացվի Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։

«Խոսքն այս պահին մեկ շենքի՝ 22-26 բնակարանի մասին է։ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։ Առաջին հարկը մնում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ թեև այս պահին շահառունների ընտրության հարց չի քննարկվել, բայց, ամենայն հավանականությամբ, այն կիրականացվի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Դեռևս այս տարվա մայիսի 13-ին Գյումրու համայնքապետարանը և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը կնքել էին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում էր համագործակցել սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։ Գյումրու համայնքապետարանը պարտավորվել էր հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Español

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր