Միջազգային

ՄԱԿ-ը հաղորդել է Գազայի հատվածում զոհված աշխատակիցների թվի աճի մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հաղորդել է Գազայի հատվածում զոհված աշխատակիցների թվի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասուներկու ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տասը աշխատակից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

«Վերջին 72 ժամվա ընթացքում գործակալության ևս 10 աշխատակից է զոհվել՝ հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 63-ի», - ասվում է հաղորդագրության տեքստում:

Կազմակերպությունը մանրամասնում է՝ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 22 աշխատակից վիրավորվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում