Միջազգային

Թաիլանդը Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Թաիլանդը Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդը մինչ այժմ Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է երկրի Աշխատանքի նախարարությունը, որն Արտաքին գործերի նախարարության հետ պատասխանատու է տարհանման թռիչքների կազմակերպման համար։

«Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, տարհանվածների հերթական խումբը՝ ընդհանուր 810 մարդ, չորս հատուկ չվերթով վերադարձել է Թաիլանդ: Տարհանվածների ընդհանուր թիվը հոկտեմբերի 30-ի դրությամբ 7 հազար 415 է»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում