ԱՄՆ-ն պաղեստինաիսրայելական հակամարտության՝ Մերձավոր Արևելքում տարածման վտանգ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն տեսնում է վտանգներ, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով այն, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները թիրախավորում են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ի եթերում։

«Մենք աչալուրջ ենք, որովհետև տեսնում ենք ամբողջ տարածաշրջանում մեր ուժերի նկատմամբ բարձր սպառնալիքներ, ինչպես նաև բարձր ռիսկ, որ այս հակամարտությունը կտարածվի տարածաշրջանի այլ հատվածներում։ Մենք անում ենք մեր հնարավորության սահմաններում ամեն բան՝ զսպելու և կանխելու դա», - ասել է Սալիվանը։

Նա հավելել է, որ եթե իրենց ուժերի վրա հարձակում լինի, ապա իրենք կպատասխանեն։

Իր հերթին CNN-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների պատկանող երկու օբյեկտի՝ ի պատասխան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ անօդաչուներով և հրթիռներով հարձակումների։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ