Հասարակական

Ներում-բեկում չի լինելու․ վարչապետը Հայաստանում դեռևս կոռուպցիոն դրսևորումներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ներում-բեկում չի լինելու․ վարչապետը Հայաստանում դեռևս կոռուպցիոն դրսևորումներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգված է այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներում կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով դեռևս հնարավոր է տարբեր հարցեր լուծել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

Վարչապետը վերահաստատեց և առանձնահատուկ ընդգծեց կառավարության քաղաքական կամքը, որ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող հակակոռուպցիոն պայքարը որևէ կերպ թուլացնել։

«Սա, ինչպես նկատեցիք, ազգային անվտանգության, պետության շահերի հարց է։ Նաև վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել եմ հետևյալը՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարևոր է, նույնքան հրատապ է, ինչքան 2018 կամ 2019 թվականին։ Մենք խորապես մտահոգված ենք այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով տարբեր հարցեր լուծել։

Եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու։ Որևէ նմանատիպ դեպք՝ անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին, ներկա իշխանությունների օղակի կողմից, պետք է արժանանա ուժեղ, հատուկ և, իհարկե, օրինական գնահատականի»,- ընդգծեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում