Քաղաքականություն

Վերին Դվինում ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,60%-ը

1 րոպեի ընթերցում

Վերին Դվինում ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,60%-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ընտրատեղամասերին փակման ժամը 20:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, դրանց ավարտին, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկերը ստորև՝

ղեկավար.png (61 KB)

ավագանի.png (68 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում