Միջազգային

Եգիպտոսում զանգվածային ավտովթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում զանգվածային ավտովթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում՝ Կահիրեն Ալեքսանդրիային կապող ավտոմայրուղու վրա, մի քանի ավտոմեքենաների բախման հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել են Բուխեյրա նահանգի անվտանգության ծառայությունից, որի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

«Վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ, 60-ը վիրավորվել են»,-նշել է ծառայության ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում