Միջազգային

Անհնար է Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը. Լավրով

1 րոպեի ընթերցում

Անհնար է Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների անհնար է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է «ԲելՏԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:

«Գազայի հատվածի ոչնչացումը և նրա բնակիչների՝ մոտ 2 միլիոն մարդու վտարումը, ինչպես քարոզում են որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում և արտերկրում, կհանգեցնի աղետի, կհանգեցնի անդառնալի աղետի »,-հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Նախարարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել հումանիտար ծրագրեր խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ այժմ Գազայի բնակիչները շրջափակման մեջ են և կանգնել են հումանիտար լուրջ խնդիրների առջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում