Հասարակական

2024 թվականի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ

1 րոպեի ընթերցում

2024 թվականի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվի ուղիղ չվերթ, այն կմեկնարկի 2024 թվականի մայիսի վերջից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում:

Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթն, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը»,- նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝ https://www.eurowings.com/de.html։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում