Փոդքասթ

Podcast-ՍոցUp. Ընթացիկ տարում զբաղվածության ապահովման պետական ծրագրերից արդեն օգտվել է ավելի քան 3400 անձ

4 րոպեի ընթերցում

Podcast-ՍոցUp. Ընթացիկ տարում զբաղվածության ապահովման պետական ծրագրերից արդեն օգտվել է ավելի քան 3400 անձ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում շարունակվում են զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական ծրագրերը, որոնցից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է ընդհանուր առմամբ 3417 քաղաքացի։

«Արմենպրես»-ը, վերսկսելով ՍոցUp-իփոդքաստային շարքը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի առանձնահատկությունների, դրանց արդյունավետության, աշխատաշուկայում նկատվող տեղաշարժերի և թեմային առնչվող այլ մանրամասների շուրջ զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի հետ։

Անդրադառնալով շարունակվող ծրագրերին՝ նա նախ առանձնացրեց Զբաղվածության ապահովման պետական ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու գործատուներին թափուր աշխատատեղերի համալրման հարցում։ Գործընթացն իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից ուղղորդված, գործազուրկի կարգավիճակ ունեցող և ընդհանրապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար, որպեսզի բարձրացվի նրանց մրցունակությունը և հետագայում կայուն զբաղվածություն ապահովվի։

GEV_3491.JPG (653 KB)

Ծրագիրն ունի երկու խումբ շահառուներ՝ ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված անձինք և 35 տարեկանից բարձր գործազուրկի կարգավիճակ ունեցողները։

Այս դեպքում գործատուներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ 350 հազար դրամի չափով՝ շահառուների առաջին խմբում ընդգրկված, իսկ 250 հազար դրամ՝ երկրորդ խմբի անձանց աշխատանքի ընդունելու համար։

Մյուս ծրագրի շահառուները 2016, 2020 և 2022 թվականների ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձինք են, ովքեր ընդգրկվելով կարող են ընտրել երեք ուղղություններից որևէ մեկը․ առաջինը մասնագիտական ուսուցման, վերապատրաստման բաղադրիչն է մինչև 5 ամիս տևողությամբ։

Այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է անձի կրթաթոշակը, ինչպես նաև ուսուցումը կազմակերպելու համար գործատուին տրամադրվում է վճար։Ուսուցման ավարտից հետո, եթե գործատուն աշխատանքի է վերցնում ծրագրի շահառուին, ապա յուրաքանչյուր ամսվա համար եկամտահարկից և դրոշմանիշային գումարից հաշվարկված որոշակի գումար նույնպես փոխհատուցվում է։

Աշխատանքային փորձ ձեռք բերելու բաղադրիչի տևողությունը մինչև 3 ամիս է, որից հետո շարունակելու դեպքում պետության կողմից գործատուն կարող է եկամտահարկից գումար ստանալ։ Այդ 3 ամսվա ընթացքում վճարվում է նաև շահառուն։

Մյուս ուղղությունը կարողությունների և ունակությունների ձեռքբերման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունն է գործատուին, որը կազմում է 300 հազար դրամ։

Մեր զրուցակցի խոսքով՝ «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության ծրագրում 2023 թվականի ընթացքում ընդգրկվել է 3100 գործազուրկ՝ հիմնականում գյուղաբնակ, ովքեր ունեն մինչև 3 հեկտար հողատարածք և գործազուրկի կարգավիճակ։ Այդ շրջանակներում, ըստ համապատասխան հաշվարկների, յուրաքանչյուր օրվա համար շահառուին վճարվում է 4000 դրամ, իսկ ամբողջ ծրագիրը կարող է կազմել մինչև 350 հազար դրամ։

Մանրամասները՝ փոդքաստում։

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում