Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն Լիբանանի հետ սահմանին լարվածության աճով

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն Լիբանանի հետ սահմանին լարվածության աճով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ընթացքում։

Գալանտի խոսքով՝ Իսրայելը պատերազմ է մղում հարավային տարածաշրջանում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն պատրաստ է ցանկացած զարգացումների հյուսիսում։

«Բայց միևնույն ժամանակ մենք շահագրգռված չենք պատերազմի ընդլայնմամբ: Եթե դա տեղի ունենա, մենք կիմանանք ինչ անել, մեր զորքերը պատրաստ են, ինչպես և ռազմաօդային ուժերը»,- ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում