Հայաստանի հետ մշակութային համագործակցությունը իր ուրույն տեղն ունի Ֆրանսիայի համար․Ֆրանսիայի մշակույթի նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հետ մշակութային համագործակցությունն ուրույն տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի քաղաքականության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այս առումով կա հոգի, էմոցիա և մեծ ուժ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Ֆրանսիան Հայաստանին սատար է նաև մշակութային ոլորտում»,-նշեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումների արդյունքում ամրապնդվել են արդեն իսկ եղած ծրագրերը։

«Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի և Գառնու հեթանոսական տաճարի միջև, որովհետեւ Նիմ քաղաքի հայտնի այս հուշահամալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ևս ապագայում կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց Ռիմա Աբդուլ Մալակը։

Ըստ Ֆրանսիայի մշակութային գերատեսչության ղեկավարի՝ համագործակցություն է նախատեսվել նաև հայ-ֆրանսական բալետի երկու դպրոցների միջև։ «Մշակութային ոլորտում իրականացվելու են նաև մասնագետների վերապատրաստումներ։ Այս այցի շրջանակներում տարբեր գաղափարներ են առաջանում, որոնք վերաբերում են մշակույթի տարբեր ոլորտներին և այդ բոլորը շատ ընդլայնված են ու միտված մարմնավորվել համագործակցության ու գործընկերային տարբեր շրջանակներում»,-հավելեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

Հայերեն العربية English Français Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում