Պաշտոնական

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կրթական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը:

«Ինչպես գիտենք, արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձել է ԱՍԵԱՆ (ASEAN) Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ, ինչը նաեւ համագործակցության նոր հորիզոններ կբացի ԱՍԵԱՆ (ASEAN) երկրներում»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը:

Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն Ինդոնեզիայում, այդ թվում՝ Սուրաբայա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաճախակի դարձնել փոխայցերը՝ հարաբերությունների զարգացման նպատակով:

ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում