Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում երբեք իրեն ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն երբևիցե ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ արտգործնախարարություն կանչվելու վերաբերյալ հարցին:

«Հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել, երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին և որի համար ՌԴ դեսպանն ԱԳՆ էր կանչվել, միակը չէ։ Նա հիշեցրեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, քարոզչությամբ զբաղվող հայտնի անձանց հայտարարությունների, վիրավորանքների մասին:

«Նրանք փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին տեղեկացած է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն են ունենում: Ես չգիտեմ, թե իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց այդ նույն ծրագիրը (խմբ.- «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը), հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում հակառակ արձագանքն են ունենում: Թող երկու անգամ մտածեն՝ հաջորդ անգամ նման բան անելիս»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում 2023թ. հոկտեմբերի 23-ին թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին