ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունին:

հանդիպմանը քննարկվելէ օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն և հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երևանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցները փոխադարձ կարևորել եներկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի զարգացումը:

«Մենք հավատում ենք, որ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաև նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան