Միջազգային

Իսրայելի ՊԲ շտաբի պետը հայտնել է Գազայում ցամաքային օպերացիա իրականացնելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ՊԲ շտաբի պետը հայտնել է Գազայում ցամաքային օպերացիա իրականացնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ մարտավարական և ռազմավարական գործոնները հետաձգում են Գազայի հատվածում ցամաքային օպերացիայի իրականացումը, սակայն դա զինվորականներին պատրաստվելու ժամանակ է տալիս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Times of Israel-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային օպերացիայի: Մենք քաղաքական էշելոնների հետ որոշում կկայացնենք հաջորդ փուլի ձևի և ժամանակի վերաբերյալ», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հալևին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում